-
01.04.2014|
23:27
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 2-4-ը աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Վաղը նա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հանդես կգա Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով: Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ ապրիլի 4-ին՝ ԱՊՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը:
-
01.04.2014|
23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ հանելու համար Մոլդովայից անջատվել ցանկացող Մերձդնեստրի նկատմամբ արտաքին շրջափակումը, փոխանցում է Կրեմլը:
-
01.04.2014|
23:19
Ադրբեջանը բավականին մեծ ներդրումներ է կատարում երիտասարդներին արտասահմանում ուսում տալու նպատակով։ Շուրջ 3 հազար ուսանող ուսում ստանալու համար պետական հովանավորությամբ ուղարկվել է արտասահմանյան երկրներ:
-
01.04.2014|
23:14
Բրյուսելում այսօր հանդիպելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու ՈՒկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
-
01.04.2014|
23:12
«Дождь» հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը ևս երկու ամիս, եթե կրճատի իր ծախսերը: Այս մասին հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան` ամփոփելով դրամահավաքի նպատակով հեռուստադիտողների կազմակերպած մարաթոնի արդյունքները:
-
01.04.2014|
23:07
Վաղը` ապրիլի 2-ին, կլրանա մեկ տարին, ինչ սպանվեց Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետ, դաշնակցական, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը:
-
01.04.2014|
23:00
Այնպիսի տպավորություն է, թե քեսաբահայութան օժանդակության համար փող հավաքելու մրցակցություն է սկսվել տարբեր կազմակերպություն-կառույցների միջև:
-
01.04.2014|
16:00
Քեսաբցու համար տագնապած՝ առաջարկում եք լքել ծննդավայրն ու գալ Հայաստան, համոզված, թե միակ ապահով անկյունն աշխարհում այստեղ է:
-
01.04.2014|
15:45
Ապրիլի 28-ից 30-ը ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշում են կայացրել Ազատության հրապարակում շուրջօրյա համատեղ հանրահավաքներ անցկացնել: Այս մասին քառյակի հերթական դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ հանրապետության մարզերում նաև նախատեսել են իրազեկման հանրահավաքներ: Դաշնակցականը շեշտեց, որ ծրագիրը կազմակերպելու համար արդեն ստեղծվել է երկու հանձնախումբ:
-
01.04.2014|
15:43
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ նախաձեռնում է հանրային քննարկում` նվիրված հեղինակային իրավունքի հիմնահարցերին, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին: Հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին: